Պուտինը կատարել է 10-ամյա տղայի երազանքը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իրականացրել է Տուլսկի մարզի 10-ամյա բնակիչ Ալեքսանդր Կոլյասնիկովի երազանքը, որի մասին տղան հայտնել էր «Ցանկությունների տոնածառ» ակցիայի շրջանակներում:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով #МыВместе առցանց-մարաթոնի թելեգրամ-ալիքին, տղան պանդա գրկելու ցանկություն էր հայտնել:

«Միջոցառման ժամանակ նրա երազանքը «Ցանկությունների տոնածառից» դեկտեմբերի 5-ին վերցրել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Ծնողների հետ միասին Սաշան ժամանել է ՌԴ մայրաքաղաք և Մոսկվայի կենդանաբանական այգու աշխատակիցների ուղեկցությամբ հանդիպել պանդայի հետ»,- ասվում է թելեգրամ-ալիքի հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ երեխան եղել է նաև վարժեցման հատուկ գոտում, ուր մուտքն այցելուների համար սովորաբար արգելված է: Կենդանաբանական այգու աշխատակիցները տղային պատմել են, թե ինչպես է անցնում կենդանիների առօրյան, ինչպես են նրանց խնամում:Նշվում է, որ կենդանաբանական այգի կատարած այցի ժամանակ տղային և նրա ծնողներին զանգահարել է Վլադիմիր Պուտինը:

error20