ՊՈԶՆԵՐԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ ԵՆ ՏՎԵԼ ԿՐԵՄԼԻՑ ԾՆՆԴՅԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԸ ՆՇԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ

Ռուսաստանի նախագահի աշխատակազմը վճռականորեն դատապարտել է վրացի ակտիվիստների գործողությունները, որոնք իրականացվել են Վրաստան ժամանած ռուս հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզների դեմ։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նաեւ ողջունել է այն հանգամանքը, որ Վրաստանի վարչապետը եւս դատապարտել է տեղի ունեցածը։ Նա արձանագրել է, որ Վրաստանում Ռուսաստանի քաղաքացիների համար ապահով չէ եւ հորդորել Պոզներին իր ծննդյան տոնը նշել Ռուսաստանում։

error20