Չինաստանում բեռնատարի պայթյունից 19 մարդ է մահացել, 172-ը՝ վիրավորվել

Չինաստանում բեռնատարի պայթյունից 19 մարդ է մահացել, 172-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են, հայտնում է РИА Новости-ն:

Միջադեպը տեղի է ունեցել երկրի արևելյան Չժեցզյան նահանգում, երբ արագընթաց մայրուղով ընթանալիս սեղմած գազ տեղափոխող բաք բեռնատարը պայթել է, ցիստերը հարվածի ալիքի տակ՝ օդ շպրտվել: Այն մոտ 100 թռչելուց հետո ընկել է մայրուղու վրա գտնվող գործարանային շինության վրա, ինչի հետևանքով երկրորդ պայթյունն է որոտացել:
Մայրուղու հարևանությամբ գտնվող բնակավայրի մի քանի շինություններ փլուզվել են, տասնյակ մարդիկ հայտնվել են փլատակների տակ: Տեղում աշխատում են փրկարարները, շտապօգնության բրիգադներն ու ոստիկանները, որոնողական աշխատանքները շարունակվում են:

error20