Չեմ կարծում, որ ԱՄՆ-ն պատրաստ է Վրաստանում ռազմաբազա տեղակայել. Զուրաբիշվիլի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ն պատրաստ չէ Վրաստանում իր ռազմաբազան տեղակայել: Ինչպես փոխանցում է Новости—Грузия-ն, այս մասին վրաց ղեկավարը հայտնել է «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում:

«Չեմ կարոծում, որ ԱՄՆ-ն պատաստ է այստեղ ռազմաբազա տեղակայել, որը կգրավի ոչ միայն Ռուսաստանի ուշադրությունը, այլև ահաբեկչական շարժումների, որոնք շատ ակտիվ են մեր տարածաշրջանում»,- ասել է Զուրաբիշվիլին:

Միևնույն ժամանակ վերջինս ընդգծել է, որ ԱՄՆ-ն կարևոր ռազմավարական գործընկեր է Վրաստանի համար, իսկ Թբիլիսին՝ «ճանաչված հուսալի գործընկեր»:Կարծում եմ՝ արդեն տեսնում ենք ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերի թվի ավելացում Սև ծովում: Կարծում եմ, որ Սև ծովը ռազմավարական տեսանկյունից ավելի ու ավելի կարևոր է դառնում Ամերիկայի համար: Մենք Սև ծովի ափին ենք, մյուս կողմից,  իհարկե, ՆԱՏՕ-ի գործընկերն են՝ Ռումինիան և Բուլղարիան»,- հավելել է Զուրաբիշվիլին:

error20