Շենքի տանիքը ուժեղ քամուց վնասվել է և ընկել ճանապարհի երթևեկելի հատված

Օգոստոսի 1-ին, ժամը 19:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Հայ ֆիդայիններ փողոցի թիվ 15 շենքի տանիքը ուժեղ քամուց վնասվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ ուժեղ քամու հետևանքով Հայ ֆիդայիններ փողոցում գտնվող «Մաստեր» շինանյութի խանութի տանիքը՝ մոտ 300 քմ, ամբողջությամբ պոկվել, ընկել է ճանապարհի երթևեկելի հատված` դեպի Ծաղկաձոր քաղաք ավտոճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի:
Փրկարարները մասնատել են տանիքի վնասված կառուցատարրերը և հեռացրել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց:
Դեպքի վայրում են գտնվել Հրազդանի քաղաքապետ Ս. Միքայելյանը, ԱԻՆ ՓԾ Կոտայքի փրկարարական վարչության թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ փ/ծ կապիտան Մելքոնյանը և Հրազդանի ՃՈ դասակի հրամանատար ոստ. մայոր Բագրատյանը:

error20