Շախմատ. Կայացել է Հայաստանի առաջնության վիճակահանությունը

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացան Հայաստանի տղամարդկանց եւ կանանց բարձրագույն խմբերի մրցաշարերի բացման արարողությունները և վիճակահանությունները:

Տղամարդկանց մրցաշարին այս տարի մասնակցում են 12 շախմատիստ: Մրցաշարի միջին վարկանիշն է 2577, որը, ըստ ՖԻԴԵ-ի մրցաշարերի սանդղակի, 14-րդ կարգի մրցաշար է: Մրցաշարի 12 մասնակիցներից 11 գրոսմայստեր են:

Մրցաշարի առաջին տուրում կմրցեն հետևյալ զույգերը՝
Հովհաննես Գաբուզյան-Մանուել Պետրոսյան,
Շանթ Սարգսյան-Տիգրան Պետրոսյան,
Ռոբերտ Հովհաննիսյան-Լեւոն Բաբուջյան,
Հայկ Մարտիրոսյան-Տիգրան Հարությունյան,
Մամիկոն Ղարիբյան-Արման Փաշիկյան
Սամվել Տեր-Սահակյան-Զավեն Անդրիասյան:

Վիճակահանություն
Կանանց մրցաշարում հանդես են գալու 10 շախմատիստ:

Առաջին տուրում միմյանց դեմ կմրցեն հետևյալ զույգերը՝
Սիրանուշ Ղուկասյան-Մարիամ Ավեիտսյան
Աստղիկ Հակոբյան-Մարիա Գեւորգյան
Նարե Առաքելյան-Արփինե Գրիգորյան
Վերոնիկա Խաչատրյան-Աննա Խաչատրյան
Մարիամ Մկրտչյան-Սուսաննա Գաբոյան:

Առաջին տուրի պարտիաները կմեկնարկեն փետրվարի 16-ին:

error20