Նոր քրեական գործ է հարուցվել Պետրո Պորոշենկոյի դեմ

Ուկրաինայի հետաքննությունների պետական բյուրոյի քննիչները ծանուցագիր են փոխանցել Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյին առ այն, որ նա կասկածյալ է հանդիսանում եւս մեկ հարուցված քրեական գործում։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
Ըստ հրապարակման, Պորոշենկոն իբրեւ թե նախապես իմանալով անօրինական հրաման է տվել, որը հանգեցրել է այն բանին, որ արտաքին հետախուզության ղեկավարը վերազանցի իր ծառայողական պարտականությունները։ 2018-ի հուլիսին, հիշեցնենք, որ Սերգեյ Սեմոչկոն, ով զբաղեցնում էր Ուկրաինայի անվտանգության ծառայության Կիեւի վարչության պետի պաշտոնը, նշանակվել է Պորոշենկոյի կողմից արտաքին հետախուզության պետի տեղակալ։ Այդ նշանակումից շատ չանցած լրագրողական հետաքննություն է հրապարակվում, որով պարզվոմ է, որ չունենալով որեւէ նշանակալի եկամտի աղբյուրներ, Սերգեյ Սեմոչկոյի ընտանիքը երեք առանձնատուն է ձեռք բերել Կիեւի մոտ գտնվող Կոզին ամառանոցային գյուղում, որը ամենաթանկ ամառանոցային գյուղերից մեկն է հանդիսանում։

Հետաքննության մեջ նաեւ նշվում էր, որ Սեմոչկոյի ընտանիքի անդամները հաշվառված են որպես ՌԴ հարկատուներ։ Արդյունքում պարզվեց, որ Սեմոչկոյի կինն ունի ՌԴ քաղաքացիություն։ Պորոշենկոն նրան աշխատանքից ազատել էր 2019-ին։

error20