Նյու Յորքում 100 ԱՄՆ դոլար կվճարեն COVID-19-ի դեմ պատվաստվելու համար

Հուլիսի 30-ից Նյու Յորքի իշխանությունները կսկսեն 100 դոլար վճարել կորոնավիրուսի դեմ պատվաստված յուրաքանչյուր քաղաքացու: Այս մասին հայտնում է RT-ն:

«Ուրբաթ օրվանից ստացեք COVID-19-ի դեմ պատվաստանյութի առաջին դոզան քաղաքի կենտրոնում և ստացեք 100 դոլար»,-ասվում է քաղաքապետարանի Twitter- ի էջում:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն ուսումնասիրում է կառավարության աշխատակիցների համար պարտադիր պատվաստումներ մտցնելու հնարավորությունը:

Իր հերթին, ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ասել էր, որ ներկայիս ամերիկյան վարչակազմը շատ հետ է կորոնավիրուսի պատվաստումների ժամանակացույցից:

error20