Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գնել Հասրաթյանը նշանակվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գնել Հասրաթյանը նշանակվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար:

Այս մասին որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում:
«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գնել Հասրաթյանին նշանակել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար»,- ասված է որոշման մեջ:

Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Գնել Հասրաթյանն ազատվել էր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից:

error20