ՆԱՎԹԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՀԱՐՑԸ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԵԼ Է․ BLOOMBERG

ՕՊԵԿ+ համաձայնագրի անդամ երկրները համաձայնեցրել են նավթի արդյունահանման ծավալների ավելացման հարցը։ Այս մասին հայտնում է ամերիկյան հեղինակավոր Bloomberg պարբերականը, վկայակոչելով իր աղբյուրներին։ Պարբերականը նշում է, որ բանակցությունները այս հարցի առնչությամբ շարունակվում են եւ կողմերը համաձայնեցնում են մանրամասները։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ ՕՊԵԿ+-ում կայացված որոշումները հուսադրող են եւ հիմք են տալիս մտածելու, որ համաշխարհային տնտեսությունը սահուն կերպով վերադառնում է բնականոն հունի։

error20