Մոսկվայում այս շաբաթ կմեկնարկեն կամավորների՝ կորոնավիրուսի դեմ պատվաստումները

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հայտնել է, որ քաղաքում այս շաբաթ կամավորների՝ կորոնավիրուսի դեմ պատվաստումները կմեկնարկեն, Sputnik V պատվաստանյութի հետազոտությունների անցկացման ենթակառուցվածքը պատրաստ է, գրում է eadaily.com կայքը։

Սոբյանինը հայտարարել է, որ արդեն 5 000 մարդ գրանցվել է պատվաստման համար։ Փոխքաղաքապետ Անաստասիա Ռակովը սեպտեմբերի 4-ին հայտարարել է, որ մոսկովյան երեք պոլիկլինիկա արդեն ստացել է պատվաստանյութերի առաջին խմբաքանակը։
Նշվում է, որ գրանցումից հետո անցկացվող հետազոտությունների ընթացքում 40 000 մարդ կպատվաստվի, որից 10 000-ը պլացեբո կստանա։ Նախատեսվում է, որ փորձարկումները մոտ 6 ամիս կտևեն, որից հետո պատվաստանյութը հասանելի կլինի ՌԴ բոլոր քաղաքացիների համար։

Նշվում է, որ սեպտեմբերի 6-ին Մոսկվայում կորոնավիրուսի հետևանքով 14 մարդ է մահացել։ Մայրաքաղաքում համավարակի սկիզբից ի վեր կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 4905-ի։
Հիշեցնենք, որ Ռուսաստանը նախորդ ամիս է հայտարարել կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութի («Սպուտնիկ V») գրանցման մասին։

error20