Մխիթարյանի թիմակիցը վարակվել է կորոնավիրուսով

«Ռոմայի» հարձակվող Կառլես Պերեսը հաղորդել է, որ իր մոտ կորոնավիրուս է ախտորոշվել: Այս մասին ֆուտբոլիստը հայտնել է ինստագրամյան իր էջում:

Ֆուտբոլիստի խոսքով՝ հիվանդությունն իր մոտ առանց ախտանշանների է, նա իրեն լավ է զգում:

Պերեսը «Բարսելոնայի» սան է:

Իսպանացին «Ռոմա» էր տեղափոխվել այս տարվա հունվարին:Կես մրցաշրջանում նա մասնակցել է 17 խաղի ու դարձել 2 գոլի և 3 փոխանցման հեղինակ:

error20