Մեսսին կրկնել է Պելեի ռեկորդը մեկ ակումբի կազմում խփած գոլերի քանակով

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին աչքի է ընկել երկրի առաջնության 14-րդ տուրի «Վալենսիայի» դեմ խաղում:

Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, Մեսսին գոլի հեղինակ է դարձել առաջին խաղակեսի վերջում: 33-ամյա արգենտինացին խփել է 643-րդ գոլը կատալոնական ակումբի կազմում հանդես եկած պաշտոնական խաղերում:

Այդպիսով, մեկ ակումբի կազմում խփած գոլերի քանակով Մեսսին հավասարվել է բրազիլացի Պելեին: Պելեն նույնքան գոլ է խփել բրազիլական «Սանտոս» ակումբի կազմում:

Վալենսիայի դեմ խաղը, որը Մեսսիի 747-րդ հանդիպումն էր «Բարսելոնայի, կազմում, ավարտվել է 2:2 հաշվով:

error20