Մենք այստեղից տուն չենք գնալու այնքան ժամանակ, քանի դեռ չենք հեռացրել այս գերագույն գլխավոր խրտվիլակին. Իշխան Սաղաթելյանը՝ Փաշինյանի մասին

Այսօր հայ ժողովուրդն ապրում է իր պատմության ամենաողբերգական էջերից մեկը: Այս մասին Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հրավիրված հանրահավաքին ասաց «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող, ՀՅԴ Հայաստանյան գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Նա նշեց, որ այս ընթացքում ամբողջ աշխարհը տեսավ, որ այս պարտությունը մեր ժողովրդի համար ընդունելի չէ և ստորացուցիչ պայմանները հայ ժողովուրդը չի ընդունելու:

«Մեր գործունեության արդյունքում այս շենքում նստած խրտվիլակ օրեցօր կորցնում է իր իշխանությունը, ինքն այլևս չունի իշխանություն: Մեր բոլորի պայքարի արդյունքում այս խելագար դավաճանը չկարողացավ մտնել Սյունիք»,– ասաց նա:

Իշխան Սաղաթելյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը համառ է, խելագար և դավաճան, ուզում է մեր պետականությունը վերջնականապես կործանել, ինչը երբեք թույլ չեն տալու:

«Մեր պայքարը ենթադրում է վճռական, հետևողական, աննկուն պայքար մինչև վերջ: Եկեք բոլորս իրար խոստանանք և պայմանավորվենք երկու կարևոր բան․ առաջինը՝ երբեք սադրանքների և պրովոկացիաների չենք տրվում և երկրորդ` մեր պայքարը երբեք կանգ չի առնելու, մենք բոլորս այստեղից տուն չենք գնալու այնքան ժամանակ, քանի չենք հեռացրել այս գերագույն գլխավոր խրտվիլակին»,- ասաց նա։

error20