Մահվան ելքով վրաերթ Կոտայքի մարզում. Hyundai-ը <<Լուսաբաց>> ռեստորանային համալիրի դիմաց վրաերթի է ենթարկել կին հետիոտնի. վերջինիս մարմինը մի քանի մասի է բաժանվել. Shamshyan.com

Երեկ՝ հուլիսի 28-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:40-ի սահմաններում Hyundai մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում «Լուսաբաց» ռեստորանային համալիրի դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող կին հետիոտնի:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, իսկ նրա մարմինը մի քանի մասի է բաժանվել:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և վարորդի ինքնությունը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

error20