Մահացու ելքով վթարից հետո ամերիկացի սենատորները հարցականի տակ են դրել Tesla ավտոմեքենաների անվտանգությունը

ԱՄՆ-ի երկու սենատոր կոչ է արել Ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային վարչությանը (National Highway Traffic Safety Administration, NHTSA) հանձնարարականներ մշակել ավտոարտադրողների համար՝ վերջերս Tesla Էլեկտրամոբիլի հետ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի (ՃՏՊ) ֆոնին վարորդի օգնության համակարգի որակը բարելավելու նպատակով: Այդ մասին գրում Է The Wall Street Journal-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք վախենում ենք, որ այդ ավտոմեքենաներին վերաբերող անվտանգության հարցերը տիպիկ կդառնան: Դա լուրջ տագնապ Է առաջացնում և արժանի Է ձեր ուշադրությանը»,-ասվում Է ուղերձում, որը դեմոկրատ սենատորներ Ռիչարդ Բլյումենթալի և Էդ Մարքի կողմից ուղարկվել Է NHTSA-ին:

Ապրիլի 19-ին NHTSA-ն սկսել Է Tesla-ի մասնակցությամբ մահացու ՃՏՊ-ի հետաքննությունը: Ընդհանուր առմամբ կարգավորիչը ստուգել Է Tesla ավտոմեքենաների մասնակցությամբ երկու տասնյակից ավելի վթար, որոնց հիմնական մասը կապված Է վարորդի օգնության համակարգի օգտագործման հետ:

Ինչպես հաղորդվել Է, 2019 թվականի թողարկման Tesla Model S ավտոմոբիլն անցած հանգստյան օրերին ծառին Է բախվել Սփրինգում (Տախասի նահանգ): Մեքենայի մեջ գտնվող երկու մարդ զոհվել է: Ոստիկանության տվյալներով՝ Էլեկտրամոբիլը եղել Է ինքնաղեկասարքի ռեժիմով: Tesla Inc.-ի ղեկավար Իլոն Մասկը, սակայն, հայտարարել Է, որ Էլեկտրամոբիլն ինքնաղեկասարքի ռեժիմում չԷր գտնվում: Tesla-ում քանիցս նշել են, որ ինքնաղեկասարքի ռեժիմը վարորդին փոխարինող չի հանդիսանում, և գործառույթն օգտագործելիս անհրաժեշտ Է հետևել ճանապարհին և վերահսկել իրադրությունը: Ինքնաղեկասարքը և լիակատար ինքնակառավարման գործառույթը պետք Է օգտագործվեն վարորդի մշտական ուշադրության պայմաններում, որը ձեռքերը պահում Է ղեկի վրա և պատրաստ Է ցանկացած պահի իր ձեռքը վերցնել մեքենայի կառավարումը:

error20