Մահացել է դերասան Վալենտին Գաֆտը

Այսօր` դեկտեմբերի 12-ին, 85 տարեկանում մահացել է խորհրդային հայտնի դերասան Վալենտին Գաֆտը: Նրա մահվան մասին հայտարարել է կինը ՝ Օլգա Օստրումովան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Հիշեցնենք` Գաֆտը մի շարք դերեր է մարմնավորել տարբեր ներկայացումներում: Դրանցից են` Պյոտր Ադուևի կերպարն Իվան Գոնչարովի «Սովորական պատմություն» (1970) և Գուսևի կերպարը՝ Միխայիլ Ռոշչինի (1971) «Վալենտին և Վալենտին» ներկայացման մեջ:

Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության ժողովրդական արտիստը նաև մի շարք ֆիլմերում է խաղացել: Նրա լավագույն աշխատանքներից մի քանիսը ռեժիսոր Էլդար Ռյազանովի ֆիլմերում են:Գաֆտը խաղացել է «Ավտոտնակ» կատակերգությունում, «Ասա մի խոսք խեղճ Հուսարի մասին …» տրագիկոմեդիայում, «Մոռացված մեղեդին ֆլեյտայի համար» ֆիլմում, իսկ 2006-ին նկարահանվել է «Բարեկենդանի գիշեր – 2, կամ հիսուն տարի անց» երաժշտական ֆիլմում:

error20