Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 10․28 հա տարածքում բռնկված հրդեհները

Սեպտեմբերի 9-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 19 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝
Երևանի Աջափնյակ վարչական շրջանում՝ 500 քմ, Արաբկիր վարչական շրջանում՝ 600 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 1 հա, Նոր Նորք վարչական շրջանում՝ 5000 քմ, 3000 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 6000 քմ, 2000 քմ, 1000 քմ,
Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 2500 քմ, Աշտարակ-Փարպի ավտոճանապարհին՝ 2500 քմ,
Արարատի մարզի Մրգավան գյուղում՝ 4000 քմ, Բերքանուշ գյուղում՝ 600 քմ,
Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ 2000 քմ,
Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում՝ 2 հա, Չարենցավան քաղաքում՝ 2000 քմ, Աբովյան քաղաքում՝ 700 քմ, Նոր Գեղի գյուղում՝ 400 քմ,
Շիրակի մարզի Գուսանագյուղ գյուղում՝ 2 հա,
Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղում՝ 2 հա։
Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 10.28 հա:

error20