Հրայր Թովմասյանին ուղղված Ջիանի Բուքիքիոյի նամակը սառը ցնցուղ է եղել իշխանության համար

«Երեկ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի կողմից Հրայր Թովմասյանին ուղարկված նամակը սառը ցնցուղ է եղել իշխանության ներկայացուցիչների համար: «Ես ուշադիր հետևում էի Հայաստանում սահ­մանադրական փոփոխություններին վերաբերող զարգացումներին: Ես ցավում եմ, որ դրանք չեն համապատասխանում Վենետիկի հանձնաժողովի հստակ հանձնարարականներին: Ես կարող եմ միայն կոչ անել հարգել Սահմանադրությունը», – ասված է նամակում:

Բանն այն է, որ Վենետիկի հանձնաժողովը հունիսի 22-ին հրապարակել էր իր եզրակացությունը`Հայաստանում սահմանադրական փոփոխությունների գործընթացի վերաբեր­յալ, քանի որ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը դեռ մայիսի 13-ին 3 հարց էր հղել նրանց: Եվ, ահա, այդ եզրակացությունը թեև փորձ էր արվել ներկայացնել դրական լույսի ներքո, սակայն իրականում անթաքույց քննադատություն էր պարունակում:

Իսկ երեկվա նամակը եղել է թերևս վերջին կաթիլը, և իշխանության որոշ ներկայացուցիչներ, հատկապես` իմքայլական պատգամավորները, դա կրկին համարել են նա­խարար Բադասյանի բացթողումը, քանի որ հենց վերջինս է սերտ աշխատել Վենետիկի հանձնաժողովի հետ` ըստ էության չկարողանալով «համո­զել» նրանց: Հավելենք, որ Վենետիկի հանձնաժողովի նախագահին ուղարկված իր նամակում Հրայր Թովմասյանը ներկայացրել էր իրավիճակը և հայտարարել, թե առաջնորդվում են բացառապես Սահմանադրությամբ, և, ահա, Բուքիքիոյի պատասխանը ևս նմանատիպ է եղել»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

error20