Հպարտ եմ իմ հավաքականով. Հենրիխ Մխիթարյանը շնորհավորել է ֆուտբոլի ազգային հավաքականի անդամներին Ազգերի լիգայի B դիվիզիոնի ուղեգիր նվաճելու առթիվ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհավորել է ընտրանու մյուս անդամներին` Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ ենթախմբում տոնած հաղթանակի կապակցությամբ:

«Առավել հպարտ եմ իմ հավաքականով: Տղաներ, շնորհավորում եմ Ազգերի լիգայի B լիգայի ուղեգիր նվաճելու կապակցությամբ»,- սոցցանցերի իր էջերում գրել է Մխիթարյանը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ ենթախմբի վերջին տուրում հաղթեց Հյուսիսային Մակեդոնիային և պատմության մեջ առաջին անգամ դարձավ ենթախմբի հաղթող:Պատմական խաղի միակ գնդակը հեղինակեց Հովհաննես Համբարձումյանը: Խոակին Կապառոսի գլխավորած թիմն իրավունք ստացավ հանդես գալու Ազգերի լիգայի B դիվիզիոնում:

error20