Հունաստանը վերականգնում է Օլիմպիական Զևսի տաճարը

Այս շաբաթվա սկզբին Հունաստանի մշակույթի և սպորտի նախարար Լինա Մենդոնին այցելել է Օլիմպիական Զևսի տաճար, որտեղ այժմ վերականգնման լուրջ աշխատանքներ են իրականացվում, հայտնում է Greek City Times-ը:

Նախարարին ուղեկցել են մշակույթի հարցերով գլխավոր քարտուղար Ջորջ Դիդասկալուն, ինչպես նաև մշակույթի և սպորտի նախարարության պաշտոնատար անձինք:

«Նախագիծը լի է բազմաթիվ դժվարություններով և խնդիրներով, որոնք շատ դեպքերում ի հայտ են գալիս աշխատանքների ընթացքում: Նախարարության իրավասու ծառայությունները բոլոր ջանքերը գործադրում են, որպեսզի նախագիծն իրականացվի և ավարտվի նախատեսված ժամանակետներում», – նշել է Մենդոնին:

Տաճարը Հունաստանի խորհրդանիշերից մեկն է: Այն գտնվում է Ակրոպոլիսից մոտավորապես 500 մ հարավ-արևելք և Աթենքի կենտրոնական Սինտաղմա հրապարակից մոտ 700 մ հարավ:

Հռոմեական ժամանակներում այն հայտնի էր որպես Հունաստանի ամենամեծ տաճարը:

error20