Հնդկաստանում ստեղծվել է սեփական արտադրության առաջին հակակորոնավիրուսային պատվաստանյութը՝ նախատեսված 12-ից բարձր տարիքի անձանց համար

Հնդկական Cadila Healthcare դեղագործական ընկերությունը կորոնավիրուսի դեմ սեփական ZyCoV-D պատվաստանյութի արտադրության շուրջ համաձայնագիր Է ստորագրել դեղամիջոցներ արտադրող Shilpa Medicare հնդկական ընկերության հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Պատվաստանյութը 66,6 տոկոս արդյունավետություն Է ցուցաբերել COVID-ի սիմպտոմատիկ դեպքերի և 100 տոկոս՝ հիվանդության չափավոր դեպքերի դեմ: «Ընկերությունը ZyCoV-D-ի տեխնոլոգիան կփոխանցի Shilpa Biologicals Pvt Ltd ընկերությանը: Համաձայնագրին համապատասխան, Shilpa Biologicals Pvt Ltd-ը պատասխանատու կլինի պատվաստանյութի դեղանյութերի արտադրության համար այն դեպքում, երբ ընկերությունը պատասխանատու Է իրացման իր տարածքներում պատվաստանյութի լցնելու, փաթեթավորման, տարածման եւ մարկետինգի համար»,-ասվում Է Cadila Healthcare-ի հաղորդագրության մեջ:

Եռաչափաբաժին ZyCoV-ը հինգերորդ թույլատրված պատվաստանյութն Է դարձել Հնդկաստանում և առաջինը, որը կարելի Է կիրառել 12-ից բարձր տարիքի դեռահասների պատվաստման համար: Բացի ZyCoV-D-ից, Հնդկաստանում հավանության Է արժանացել AstraZeneca-ի «օքսֆորդյան» պատվաստանյութի տեղական տարբերակը՝ Covieshield անվանումով, հնդկական Covaxin-ը, ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութը և ամերիկյան պատվաստանյութը, որն արտադրվում Է Moderna ընկերության կողմից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

error20