Հնդկաստանում ջինսե տաբատ հագնելու համար հարազատները ծեծելով սպանել են 17-ամյա աղջկան

Պարբերականը հաղորդում է, որ օրերս «արևմտյան հագուստ հագնելու շուրջ ծագած վիճաբանությունից հետո» Նեհա Պասվանին փայտերով դաժանորեն ծեծել են նրա պապն ու հորեղբայրները։

«Երեկոյան ծեսի ժամանակ նա ջինսե տաբատ էր հագել։ Երբ նրա տատն ու պապը բարկացան նրա հագուստի վրա, Պասվանը հակադարձեց՝ ասելով, որ դրանք կարել են հագնելու համար, ուստի չի պատրաստվում հանել»,- պատմել է աղջկա մայրը։

Նրա խոսքով՝ խոսակցությունից հետո վեճ է ծագել, որի ընթացքում պապն ու հորեղբայրները դաժանորեն ծեծել են դեռահասին, որի պատճառով վերջինս մահացել է։

Ոստիկանությունը սպանության գործով հետաքննություն է սկսել․ ձերբկալվել են դեռահասի տատն ու պապը, հորեղբայրները։

error20