ՀԱՅՏՆԻ Է, ԹԵ ԻՆՉՈՒ ԵՆ ԽՈՒԶԱՐԿՈՒՄ ԱՌՈՒՇԱՆՅԱՆԻ ՇՏԱԲԸ

Քիչ առաջ հայտնել էինք, որ ոստիկանական մեծաթիվ խմբեր, մասնավորապես, կարմիբերետավորներ են ներխուժել Գորիսի համայնքապետի թեկնածու Առուշ Առուշանյանի շտաբ: Պարզվում է՝ ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչությունում քրեական գործ է հարուցվել, թե իբր Առուշանյանի հայրը՝ Գագիկ Առուշանյանը ընտրակաշառք է բաժանում, գործը հարուցվել է այս տարվա հոկտեմբերի 16-ին, եւ Երեւանի առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի գլխավորությամբ այսօր խուզարկության թույլտվություն է տվել.

«Տեսեք 16-ին է գործը հարուցվել, բայց խուզարկության թույլտվությունն այսօր է տրվել՝ ընտրությունների թեժ պահին, մեկնաբանությունները թողնում եմ բոլորիդ: Հիմա խուզարկում են, ըստ էության ցուցակներ, ընտրակաշառք են ուզում հայտնաբերել»,-հայտնեց իրավաբան Արամ Մելքոնյանը, ով ներկայացավ, որպես Առուշանյանների բարեկամ:

 

error20