Համբերությունը սպառվել է. մասնագիտական խմբերը սկսել են պատասխանել անգամ անորոշ ու անհասցե մեղադրանքներին

Անորոշ ու անհասցե մեղադրանքներին, որպես կանոն, պա­տասխանողներ գրեթե չեն լինում: Ո՞վ հավես ունի մտնել բանավեճի մեջ և թիրախ դառնալ, երբ մեղադրանքն ու հայհոյանքն անվանական չեն հնչել: Մանավանդ, եթե դիմացդ, ոչ ավել, ոչ պակաս, վարչապետ է կանգնած:

Նա կարող է հայհոյել դատավորնե­րին, առանց անուններ նշելու, քաղաքական ուժերին` առանց մասնավո­րեցնելու, նախկին իշխանություննե­րին անվանել թալանչի ու գող, բայց կրկին անուններ չհնչեցնել և մնալ անպատասխան: Մանավանդ այս երկու տարվա մեջ նրան մի քանի անգամ դատի են տվել, երբ կոնկրետ մարդկանց անուններ է հնչեցրել, և նա ստիպված է եղել նահանջել իր ասածներից, ինչպես եղավ Քոչարյանի հասցեին արված հայտարարության առումով, ուստի հիմա խոսում է բա­ցառապես անորոշ` մասնագիտական խմբերին ու խավերին ուղղելով իր լուտանքները:

Բայց վերջին օրերին 2 հայտարարություն ստիպեց ինձ մտա­ծել, որ այդ մասնագիտական խմբերի համբերությունն էլ է սկսում սպառվել, և նրանք սկսում են ընդվզել անգամ այն դեպքում, երբ կոնկրետ անձանց անուն չի տրվում: Մեկը քննիչ-դատախազների հայտարարությունն էր` ԲԴԽ նախագահի դեմ, ով եթերում վիրավորել էր նրանց` ոչ այնքան գրա­գետ անվանելով:

Վերջիններս պա­տասխան հայտարարությամբ հանդես եկան` պաշտպանելով իրենց համքա­րության պատիվը: Եվ երեկ ԵՊՀ գիտխորհրդի հայտարարությունն էր` ի պատասխան իշխանական պատգամավոր Լուսինե Բադալյանի` ԱԺ ամբիոնից հնչեցրած հայտարա­րությունների, որոնցով նա վիրավորել էր դասախոսներին` կոչ անելով նախարարին` «մաղել» նրանց, քանի որ դասախոսները վերահսկողությունից դուրս են մնացել, և ոմանք «պայմա­նավորվում են 500 դոլարով պարա­պելու և քննությունների ժամանակ գնահատական նշանակե­լու մասին»: ԵՊՀ-ն Լուլուին «կուլտուրական» ձևով իր տեղն էր ցույց տվել»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

error20