Կանադան և ԱՄՆ-ն համավարակի պատճառով համաձայնության են եկել չբացել սահմանները մինչև նվազագույնը մարտի 21-ը: Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում տալով Կանադայի հասարակական անվտանգության և արտակարգ իրավիճակների պատրաստվածության ապահովման նախարարության ղեկավար Ուիլիամ Բլերին:
ԱՄՆ ոչ պարտադիր ճանապարհորդության սահմանափակումները երկարաձգվում են մինչև 2021 թվականի մարտի 21-ը», – գրել է Բլերը Twitter-ում:
Նրա խոսքով, դա անհրաժեշտ է երկու երկրների բնակիչների անվտանգության համար: