Խորհուրդներ հղիներին. ի՞նչ վերցնել ծննդատուն գնալիս

Ծննդատուն գնալուց մի քանի օր առաջ արդեն ապագա մայրիկը սկսում է մտածել, թե իր հետ ի՞նչ տանի հիվանդանոց: Որպեսզի կարեւոր այդ պահին ոչինչ չմոռանաք, հարկավոր է անհրաժեշտ իրերի ցուցակ կազմել:
Շատ ծննդատներում կախում են իրերի ցուցակը, որոնք ծննդկանն իր հետ պարտադիր պետք է ունենա:

Անհրաժեշտ է իրերը տեղավորել առանձին տոպրակներում եւ մակագրել դրանք: Նաեւ չմոռանաք ապագա հայրիկին ասել, թե ինչը որտեղ է գտնվում:
Առաջին հերթին փաստաթղթերը պատրաստեք.
• Անալիզների արդյունքներով լրացված քարտը
• ՁԻԱՀ-ի անալիզը
• ԳՁՀ-ի (УЗИ) արդյունքները
• Անձնագիրը
• Ձեր բժշկի հեռախոսահամարը
• Ապահովագրությունը (առկայության դեպքում)

Ծննդատուն թույլատրվում է տանել.
1. լվացվող հողաթափեր;
2. բջջային հեռախոս;
3. զարդերից՝ ամուսնական մատանի, խաչ, հերակալ;
4. խմելու ջրով շիշ:
Ծննդատուն տանելու իրերի ցուցակ (նախապես կարող եք ճշտել այն հիվանդանոցում, որտեղ ծննդաբերելու եք).
1. Լվացվող հողաթափեր, եւս մեկն էլ կարող եք վերցնել լոգարանի համար;
2. Խալաթ սովորաբար տալիս են, ցանկության դեպքում կարող եք ձեզ հետ բերել: Սակայն որոշ ծննդատներում արգելված է տանից հագուստ բերել, այդ թվում՝ խալաթ;
3. Հիգիենիկ պարագաներ. ատամի մածուկ եւ խոզանակ, շամպուն, սանր, 2 հատ մանկական օճառ՝ օճառամանով (մեկը ձեռքերի համար, մյուսը՝ երեխայի);
4. որոշ ծննդատներում խնդրում են սեփական սպասքը բերել;
5. մեկանգամյա օգտագործման խանձարուր (ծննդատանն այն չեն տրամադրում):

Պետք կգան նաեւ հետեւյալ իրերն ու պարագաները (դրանք ծննդաբերությունից անմիջապես հետո ձեր հիվանդասենյակ կբերեն).
1. մեկանգամյա օգտագործման կիսավարտիքներ (շուրջ 6 հատ);
2. շատ լավ ներծծող միջադիրներ (1 տուփից ոչ ավելի);
3. կերակրելու համար 2 կրծկալ;
4. մեկանգամյա օգտագործման ներդիրներ կրծկալի համար;
5. հետծննդյան բանդաժ (եթե պատրաստվում եք այն օգտագործել);
6. գլիցերինով մոմիկներ (ծննդաբերությունից հետո մի քանի օր կօգնեն զուգարան գնալ);
7. վիտամիններ (որոնք ընդունել եք նաեւ հղիության ժամանակ);
8. կաթնարտադրությունը բարձրացնելու համար՝ հոմեոպատիկ միջոցներ (օրինակ՝ «Մլեկոին»), արագ լուծվող թեյ կերակրող մայրերի համար;
9. կոսմետիկ մկրատ եւ խարտոց (մկրատն անհրաժեշտ կլինի նորածնի կոտրված եղունգները կտրելու համար);
10. եթե գործածում եք՝ հիգիենիկ թաց անձեռոցիկներ, բամբակե բարձիկներ եւ փայտիկներ, անձեռոցիկ;
11. կրծքով կերակրելու համար պաշտպանիչ ներդիրներ;
12. կրծքի կաթը կթող սարք;
13. ծծակ;

14. «Vitaon Baby» յուղ (կուրծքը մշակելու եւ երեխայի համար) կամ ծծակների համար վերքը լավացնող ցանկացած միջոց, օրինակ՝ Bepanthen կրեմ;
15. կարող եք մանկական կոսմետիկ միջոցներ վերցնել, եթե փոքրիկ շշիկներով ունեք, օրինակ՝ հեղուկ տալկ կամ կրեմ;
16. դեմքի կրեմ, հիգիենիկ շրթներկ;
17. ֆոտոխցիկ;
18. ամսագիր կամ գիրք, գրիչ եւ նոթատետր՝ գրառումների համար:
Եթե ծննդատանը մի քիչ ցուրտ է, ձեզ անհրաժեշտ կլինեն.
1. գուլպաներ մայրիկի եւ երեխայի համար;
2. երեխայի համար տրիկոտաժե գլխարկ (ծննդատանը տրվողները սովորաբար շատ մեծ չափսի են):

error20