Խոշոր ու շղթայական ավտովթար ոստիկանության Չարբախի բաժանմունքի դիմաց. Infiniti-ն՝ բախվել է 5 ավտոմեքենայի, կան վիրավորներ․ shamshyan.com

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, խոշոր ու շղթայական ավտովթար  է տեղի ունեցել Երևանում: Ժամը  05:30-ի սահմաններում  Infiniti մակնիշի ավտոմեքենան Շիրակի փողոցում՝ ոստիկանության Չարբախի բաժանմունքի դիմաց, բախվել է  ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված  31-ամյա Արթուր Փարսյանին պատկանող Mercedes մակնիշի, 59-ամյա Ավետիք Ղուկասյանին պատկանող Isuzu մակնիշի, 26-ամյա Կարապետ Առաքելյանին պատկանող Nissan Bluebird մակնիշի,  ոստիկանության Չարբախի բաժանմունքի հաշվեկշռում հաշվառված  ВАЗ 2106  մակնիշի ավտոմեքենային և 30-ամյա Ռոմիկ Ավագյանին պատկանող Toyota Camry մակնիշի ավտոմեքենային:

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով  2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու ոստիկանության Չարբախի բաժանմուքի ծառայողները:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել  են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականները:

Օպերատիվ է գործել նաև  Երևանի  1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

 

Ոստիկանությունը պարզում է Infiniti-ի վարորդի  և վիրավորների ինքնությունը:

error20