Խոշոր ավտովթար՝ Լոռիում. 20 տոննա ցորենով բեռնված <<ԿԱՄԱԶ>>-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել. Shamshyan.com

Այսօր՝ փետրվարի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 16:35-ի սահմաններում Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում, Դսեղ գյուղի բնակիչ, 56-ամյա Ռոբերտ Եգանյանը իր վարած «ԿԱՄԱԶ» մակնիշի կցորդիչով ավտոմեքենայով, կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, շուրջ 15 մետր ընթանալով, կողաշրջված վիճակում հայտնվել երկաթգծին հարակից զառիթափի վրա:

Քաղաքացիները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից, ով տեղափոխվել է Ալավերդու բժշկական կենտրոն, որտեղ էլ ստանալով ամապատասխան բուժօգնություն, հրաժարվել է մնալ հիվանդանոցում, տեղեկացնելով, որ իրեն լավ է զգում:

Ավտոմեքենան բարձված է եղել 20 տոննա ցորենով:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

error20