<<Տանն էլ եմ նախընտրում շատ մարդկանցով շրջապատված լինել>>Լուսինե Թովմասյանի ընտանեկան առօրյան

«Միսս Հայաստան 2003», «Վիցե միսս Եվրոպա 2006» Լուսինե Թովմասյանը արտակարգ դրության ընթացքում հասկացել է, որ ավելի, քան սովորել է, տանը միշտ պետք է բազմամարդ լինի, նույնիսկ իրեն «կորցնում» է, երբ մենակ է մնում։

Tert.am Life-ի հետ զրույցում Լուսինեն ասաց, որ երկու երեխա ունեցող մայրիկը տանը մենակ մնալիս այլևս չի իմանում` ինչով զբաղվել։

Մենակություն չեմ սիրում

«Աշխատանքդ ու անելիքներդ շատ են, բայց չես հասկանում` որտեղից, ինչպես սկսել, երբ տանը մենակ ես: Սովորել եմ նաև նրան, որ միշտ տանը մարդիկ են լինում, հավանաբար, դա էլ է ազդում, որ չեմ կարողանում վայելել մենակությունս։ Ես նախընտրում եմ տանը լինելու դեպքում շրջապատված լինել շատ մարդկանցով, ոչ թե լինել միայնակ»,- ասաց Լուսինեն ու վստահեցրեց` մարդկային աղմուկից ամենևին չի նյարդայնանում:

Ամուսնուս հետ առանձին ժամանակ անցկացնելը կարևոր է

Ընտանեկան առօրյան Լուսինեի համար առաջնային է։ Գեղեցկուհու տիտղոսակիրը միշտ նշում է, թե իր համար որքան կարևոր է երեխաների հետ ժամանակ անցկացնելը, տանը լինելը։

Լուսինեն փորձում է այնպես անել, որ երեխաների հետ անցկացվող ժամանակը միշտ հագեցած լինի, միաժամանակ, չտուժի ամուսնու հետ առանձին ժամանակ անցկացնելու հնարավորությունը. «Միշտ փորձում եմ հանգստի համար ժամանակ գտնել, երկու շաբաթը մեկ ամուսնուս Հայաստանում ինչ-որ մի տեղ գնալ»։

Վախեր չունեմ

Լուսինեի խոսքով` ինքը վախեր չունի։ Հոգեբանական վախեր նա չառանձնացրեց, միակ վախը, որ մտաբերեց երկար մտածելուց հետո, միջատներից է։

error20