<<Հաշվի առնելով կարգավիճակս` մի կերպ հասանք վերջնակետին` ցավի ու արցունքի մեջ թաղված>>. Լիլուի գրառումը դստեր ծննդի և իր ապրումների մասին

Երգչուհի Լիլուն Ինստագրամի իր էջում գրառում է արել դստեր` Մարիայի ծննդի և այս ամիսներին իր ապրումների մասին:

«Անվերջանալի ցավի ու մղձավանջի մեջ գրեթե երկու ամիս հնարավոր չեղավ գոնե մեկ րոպեով կտրվել իրականությունից: Հաշվի առնելով կարգավիճակս` մի կերպ հասանք վերջնակետին` ցավի ու արցունքի մեջ թաղված: Հենց այդ մի փոքրիկ ճիչն ինձ վերադարձրեց կյանք, որտեղ հասկացա, որ պետք է պայքարեմ ու ուժ գտնեմ հանուն այն կյանքերի, որոնց համար պատասխանատվություն եմ կրում: Շնորհակալ եմ բոլորին այդքան ջերմության և ուժ տվող խոսքերի համար, բարեմաղթանքների համար: Մարիան ծնվեց 11.11.2020-ին` ժամը 1:11-ին, ու իր ծննդով ինձ մեծ ուժ տվեց»,-գրել է նա:

error20