Լիբանանի անկախության տոնի պաշտոնական միջոցառումները կորոնավիրուսի պատճառով չեղարկվել են

Լիբանանի անկախության 77-րդ տարեդարձի առթիվ նախատեսված ռազմական շքերթն ու մնացած բոլոր պաշտոնական տոնակատարությունները չեղարկվել են կորոնավիրուսի պատճառով երկրում սահմանված կարանտինային ռեժիմի պատճառով, հաղորդում է ТАСС-ը:

Նախագահ Միշել Աունի կարգադրությամբ` չեղարկված միջոցառումների փոխարեն ծաղիկներ են խոնարհվելու պետական գործիչների գերեզմաններին ու հուշարձաններին:

Նոյեմբերի 14-ից Լիբանանում փակ են առևտրի կենտրոնները, սրճարանները, ռեստորանները, գեղեցկության սրահները, սննդի կետերը, մարզասրահները, թանգարաններն ու կինոթատրոնները, գործում է պարետային ժամ:Սահմանափակող միջոցների դեմ դժգոհություններ են հասունանում, մի շարք շրջաններում հակահամաճարակային սահմանափակումների դեմ բողոքի ցույցեր են անցկացվել:

error20