ԼԱՎՐՈՎՆ ՈՒ ԱՅՎԱԶՅԱՆԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑԸ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր հանդիպել են ՌԴ եւ ՀՀ ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Արա Այվազյանը։ Երկու նախարարները քննարկել են Ղարաբաղյան իրադրությունը, ռեգիոնի հետ կապված հումանիտար եւ տնտեսական հարցերը։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ կայքը։

«Հատուկ ուշադրություն է դարձվել Լեռնային Ղարաբաղում հումանիտար արձագանքման հետ կապված ակտուալ հարցերին, ռեգիոնի տնտեսական եւ տրանսպորտային ապաշրջափակման հետ կապված հարցերին»,- ասված է հայտարարության մեջ։

Մտքեր են փոխանակվել նաեւ երկու երկրների համագործակցությանն առնչվող հարցերի, բարձր մակարդակով հանդիպում անցկացնելու եւ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման երեսնամյա տարեդարձի առնչությամբ կազմակերպվելիք միջոցառումների մասին։

error20