Իտալիայում կրկին քննարկում են Հենրիխ Մխիթարյանի մնալ-չմնալու հարցը

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հայտնվել է Իտալիայի ֆուտբոլասերների՝ տիֆոզիների ուշադրության կենտրոնում: Շատերին հետաքրքրում հայ ֆուտբոլիստի իր ներկայիս թիմում՝ «Ռոմայում», մնալ-չմնալու հարցը, քանի որ նա վարձակալությամբ է հանդես գալիս այդ ակումբում:
Իտալական La Gazzetta dello Sport թերթն այսօրվա համարում «Ես կմնա՞մ» վերտառությամբ հոդված է տպագրել Հենրիխ Մխիթարյանի մասին, որում հիմնականում մեջբերել է մեր ֆուտբոլիստի տված պատասխանները «Ֆուտբոլ Գրանտ Ուոլի հետ» հաղորդաշարին:
«Կարանտինի ժամանակները բավական դժվար էին, բայց Փառք Աստծուն, ամեն ինչ արդեն ետևում է: Մենք այնքան էլ ազատ չեն զգում մեզ հոգեբանորեն, բայց ամեն ինչ անում ենք կյանքը նորից իր հունի մեջ գցելու համար: Անհամբերությամբ սպասում ենք առաջին խաղին: Ճիշտ է, այն անսովոր է լինելու բոլորիս համար, սակայն բոլորը պատրաստ են հանդիպմանը և ցանկանում են խաղալ, – մեր ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է թերթը, – Ես շատ եմ ցանկանում մնալ «Ռոմայում» և հանդես գալ ոչ թե ևս մեկ մրցաշրջան, այլ մի քանի տարի: Սակայն ես պայմանագիր ունեմ «Արսենալի» հետ: Ակումբները պետք է որոշեն այդ հարցը: Եթե բանակցությունները չստացվեն, ապա միակ տարբերակը «Արսենալ» վերադառնալն է: «Ռոմայից» բացի այլ ակումբում ինձ չեմ պատկերացնում, քանի որ ինձ դուր է գալիս թիմի խաղաոճը, մարտավարությունը», – մեջբերում է Հենրիխ Մխիթարյանի խոսքերը թերթը:
Մեր ֆուտբոլիստը նշել է, որ իր առաջիկա նպատակը «Ռոմայի» հետ չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելն է, որը հնարավորություն կտա ակումբին ավելի ազատ զգալ ֆինանսական հարցերում, ինչու չէ նաև՝ գնել իր տրանսֆերը Լոնդոնի «Արսենալից»:
Հռոմեական ակումբում շատ են հետաքրքրված Հենրիխ Մխիթարյանի մնալու հարցով, քանի որ նրա բարձր է նրա խաղային արդյունավետությունը՝ 6 գոլ առաջնությունում անցկացրած 13 խաղում: Դա վատ արդյունք չէ կիսապաշտպանի համար:
Հիշեցնենք, որ Իտալիայի Ա սերիայի առաջնությունը վերսկսելու է հունիսի 20-ին: «Ռոման» իր առաջին խաղն անցկացնելու է հունիսի 24-ին, «Սամդորիայի» հետ:

error20