Իջևան-Բերդ ավտոճանապարհին <<ՎԱԶ-2109>> մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել սարալանջին. 3 մարդ հոսպիտալացվել է

Դեկտեմբերի 20-ին, ժամը 01:49-ին Տավուշի ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Բերդ ավտոճանապարհին՝ Վազաշեն գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Պառավաքարի հենակետի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Իջևան-Բերդ ավտոճանապարհի 32-րդ կմ-ին «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Էմիլ Հ․, ծնված 1983 թ., ուղևորներ՝ Հրաչիկ Հ․, ծնված 1979 թ․ և Սասուն Հ․, ծնված 1975 թ․) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել սարալանջին:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ուղևոր Սասուն Հ․-ին։ Վարորդը և 2 ուղևորները հոսպիտալացվել են Իջևանի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

error20