Իմքայլականները կամ լավ չեն ուսումնասիրել պատմությունը, կամ կատարում են թուրքական ծրագիրը

Պատերազմից հետո, փոխանակ մեր երկրի առջև ծառացած խնդիրներին ըստ ատաջնահերթության լուծում տրվեր՝իշխանական և մերձիշխանական շրջանակներ հայտարարում են, որ Թուրքիայի հանդեպ վերաբերմունքը պետք է փոխվի և, որ գուցե հիմա լավ շանս կա, որ Թուրքիայի հետ թշնամանք չլինի: Իշխանականները բարիդրացիական հարաբերություններ են ուզում հաստատել այն հարևանի հետ՝ով ամեն պատեհ առիթ օգտագործում է՝հայատյաց հայտարարություններ, ատելության քարոզ տարածելու համար։Իմքայլականները կամ լավ չեն ուսումնասիրել պատմությունը, կամ կատարում են թուրքական ծրագիրը։Փորձագիտական շրջանակներից գալիս մտահոգություններ, որովհետև մենք հիմա այս կարգավիճակով, առավել ևս այս իշխանության հետ չենք կարող խոսել հայ-թուրքական հարաբերությունների մասին։Խելամիտ մարդիկ միանգամից բնորոշում են, որ գործընթացը մշուշոտ և անհեռանկար է, որովհետև թուրքի հետ հնարավոր չէ բարեկամություն անել։Թուրքիայի հետ հարաբերությունները պետք է կարգավորել և ոչ թե գնալ Թուրքիայի հետ հաշտեցման, որովհետև հաշտեցում նշանակում է մոռանալ անցյալը, հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից և հաշտվել այն ամենի հետ, ինչ տեղի է ունեցել հայ ժողովրդի հետ և ոչ միայն ցեղասպանության ժամանակ, այլ նաև արցախյան վերջին պատերազմի ժամանակ։

error20