Ի՞նչ կլինի մի քանի օր միայն հատապտուղներ ուտելու դեպքում

Այսպես կոչված հատապտուղների վրա հիմնված դետոքս-դիետաները, որոնք լայնորեն գովազդվում են շատ բլոգերների կողմից, կարող են առողջության համար վտանգ ներկայացնել, զգուշացնում է սննդաբան Օլգա Դեկկերը (Ռուսաստան):

Առողջ ապրելակերպի շատ բլոգերներ խորհուրդ են տալիս օրական 5 անգամ 250 գրամ տարբեր հատապտուղներ օգտագործել եւ առնվազն ութ բաժակ ջուր խմել՝ կոճապղպեղի, լայմի կամ կիտրոնի հավելումով: Սակայն, ինչպես նշել է սննդաբանը, այսպիսի սննդակարգը կարող է էներգիայի հոսք ապահովել օրգանիզմին, բայց, անշուշտ, չի մաքրի այն «տոքսիններից»:

Այս դեպքում դուք կստանաք վիտամինների եւ բջջանյութի լիցք: Բայց մինուսներն ավելի շատ կլինեն: Նախ՝ սննդակարգում կլինեն միայն ածխաջրեր՝ առանց ճարպերի եւ սպիտակուցների, որոնք նյութ են բջիջների կառուցման համար: Երկրորդ՝ հատապտուղների եւ մրգերի մեջ շատ շաքար կա: Նորման ոչ ավելի, քան օրական 30 գրամն է: Երրորդ՝ մեծ քանակությամբ հատապտուղները ծանրաբեռնվածություն կստեղծեն աղեստամոքսային տրակտի վրա, որի հետեւանքով ենթաստամոքսային գեղձը կարող է չհաղթահարել բջջանյութերի այդպիսի ծավալը»,- իր Instagram-ում նախազգուշացրել է մասնագետը:

Նրա խոսքով՝ հատապտուղների դետոքսն իրականում սթրեսի կենթարկի օրգանիզմը, կդանդաղեցնի նիհարելու գործընթացը եւ կնվազեցնի մկանային զանգվածը:

error20