Էդգար Մանուչարյանն ազգային հավաքականում կարիերան ավարտեց. ֆուտբոլիստն իր առջև նոր նպատակ է դրել

Երևանի «Ալաշկերտի» կիսապաշտպան Էդգար Մանուչարյանը հայտարարել է Հայաստանի ազգային հավաքականում կարիերան ավարտելու մասին:

Երբեմնի աստղային խաղացողն իր առջև նոր նպատակ է դրել: Այդ մասին Էդգարը բարձրաձայնել է ֆեյսբուքում.
«Որպես ֆուտբոլիստ ավարտելով իմ կարիերան հավաքականում՝ կա մի մեծ նպատակ՝ դառնալ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ. վստահ եմ որոշմանս հարցում»,- գրել է Մանուչարյանը:

error20