Եղեգնաձորի «Իվանի խաչմերուկ» կոչվող հատվածում ավտոմեքենան կողաշրջվել է

Փետրվարի 14-ին, ժամը 14։55-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր քաղաքի «Իվանի խաչմերուկ» կոչվող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան կողաշրջվել է:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի մոտ 121-րդ կմ-ին «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Ս․, ծնված 1951 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին․ տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դուրս բերել ճանապարհի երթևեկելի գոտի:

error20