Դավիթաշենում գործող <<Գեյմզոն>> խաղասրահի դիմաց կրակոցներ են հնչել․ shamshyan.com

Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 01:30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում օպերատիվ տեղեություններ են ստացվել, որ Դավիթաշեն 4-րդ թաղամասում կրակոցներ են հնչել:

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Զաքարյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը:

Ժամանել են նաև  ոստիկանության Մաշտոցի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Սահակյանն ու ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետ Արմեն Հարությունյանը:

Մինչ դեպքի վայրում աշխատում էին ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները տաք հետքերով պարզել են, որ կրակոցները արձակել  է Դավիթաշեն  2-րդ թաղամասի բնակիչ,  43-ամյա Սուրեն Գրիգորյանը:

Կրակոցների  արդյունքում, բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ  Ս. Գրիգորյանը տաք հետքերով հայտնաբերվել  ու բերման է ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղից էլ ներկայացվել է Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ քննիչի որոշմամբ ձերբակալվել է:

Փաստի առթիվ  ավագ քննիչ Մարտիկյանի որոշմամբ խուլիգանություն կատարելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

error20