ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԴԱՆԱԿԱՀԱՐՎԵԼ ԵՆ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՄՈՒՍԻՆՆԵՐ

Երեկ երեկոյան Գյումրու Անի թաղամասի առանձնատներից մեկում դանակահարվել են երիտասարդ ամուսիններ: Անհայտ անձը տան բակում նախ դանակահարել է տղամարդուն, որից հետո տուն մտնելով վնասել է կնոջը:

Գյումրի բժշկական կենտրոնից տեղեկացրեցին, որ ամուսինների կյանքին այս պահին վտանգ չի սպառնում: Տղամարդը վիրահատվել է, վիճակը կայուն է, թեպետ հիվանդանոց է տեղափոխվել որովայնի շրջանում սուր կտրող գործիքից հարվածներ ստացած վերքերով:

34-ամյա կնոջն, առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո, տեղափոխել են Երևան՝ նեղ մասնագիտական բուժօգնության նպատակով:

Մեր տեղեկություններով՝ դանակարհված երիտասարդի հայրը Գյումրիում գործարար է, և նրան է պատկանում քաղաքի սրճարաններից մեկը:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, դեռևս կասկածյալ չկա:

error20