Գերմանիայում հաշվել են համավարակի հետևանքով գրանցված կորուստները

Գերմանիայի էկոնոմիկայի ինստիտուտը երկրում համավարակի ողջ ընթացքում համախառն ներքին արդյունքի կրճատումը գնահատել է 250 մլրդ եվրո: Корреспондент-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ինստիտուտի տնօրեն Միխայել Գյուտերը:

Փորձագետների հաշվարկներով՝ 2021 թվականի առաջին եռամսյակում կարանտինը գերամանկան տնտեսությանը մոտ 50 մլրդ եվրոյի հարված կհասցնի:

Գյուտերը նշել է, որ կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված ճգնաժամն աննախադեպ ցնցում է դարձել երկրի տնտեսության համար: Թեև պետական ֆինանսական օգնությունը և աշխատանքային ժամաքանակի կրճատումը թույլ են տվել խուսափել աշխատանքից ազատումներից, վճարումներն, այնուամենայնիվ ժամանակ առ ժամանակ զգալի ուշացումներով են կատարվել:

Ըստ մասնագետի՝ Գերմանիայում ներկա պահին մոտ 5000 այսպես կոչված՝ «զոմբի ձեռնարկություններ» կան, որոնք գոյատևում են պետությունից ստացվող ֆինանսական օգնության շնորհիվ:

Բացի այդ, նշվում է, որ Գերմանիայի գործարար զբոսաշրջության միության հաշվարկներով՝ համավարակի սկզբից ի վեր գերմանական ընկերություններին հաջողվել է մոտ 50 մլրդ եվրո տնտեսել՝ գործուղումների չեղարկման արդյունքում: Դրանց թիվը կրճատվել է մոտ 90 տոկոսով:

Գերմանիայում, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսով վարակվել է ավելի քնա 2.5 մլն մարդ, մահացել՝ ավելի քան 73 հազարը:

error20