Բորիս Ջոնսոնը Զելենսկիի հետ քննարկել է Դոնբասի իրադրությունը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը քննարկել են Դոնբասի շուրջ ստեղծված իրադրությունը։ Զելենսկիի գրասենյակի մամուլի ծառայությանը հղումով գրում է ria.ru-ն։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ։ Պետության ղեկավարը Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավարին տեղեկացրել է Դոնբասում իրավիճակի սրման, ռուս-ուկրաինական սահմանի մոտ ռուսական ռազմական զորախմբի ավելացման և մինսկյան պայմանավորվածությունների իրականացումը խափանելու Ռուսաստանի փորձերի մասին»,- ասված է գրասենյակի կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

Ինչպես Զելենսկին նշել է Twitter-ի իր էջում, Ջոնսոնի հետ զրույցում նա հայտնել է, որ «Ռուսաստանի գործողությունները լուրջ մարտահրավեր են նետում Ուկրաինայի անվտանգությանը, ՆԱՏՕ-ի անդամ երկրներին և ամբողջ Եվրոպային» և Մեծ Բրիտանիայի վարչապետին շնորհակալություն է հայտնել «հաստատուն աջակցության համար»։

Նախագահ Զելենսկիի հետ զրույցում հայտնել եմ Ուկրաինայի հետ սահմանին ռուսական ռազմական ապակայունացնող ակտիվության վերաբերյալ մեր մտահոգության մասին։ Ես հաստատել եմ Միացյալ Թագավորության հաստատուն աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»,- Twitter-ի իր էջում գրել է Ջոնսոնը։

Դոնբասում իրադրությունը սրվել է փետրվարի վերջին, տարածաշրջանում գրեթե ամեն օր փոխհրաձգություններ են տեղի ունենում, այդ թվում՝ ականանետերի և նռնականետերի օգտագործմամբ: Կողմերը իրավիճակի սրման համար մեղադրում են միմյանց։

error20