Բժիշկները հայտնել են՝ ինչ չի կարելի ուտել ստամոքսի ցավի դեպքում և նշել են, թե որն է այն <<բնական ցավազրկողը>>, որը կարող է օգնել

Բժիշկները հայտնել են, թե ինչ նախազգուշական միջոցներ պետք է ձեռնարկվեն ստամոքսի ցավի դեպքում, և նշել են այն կերակուրները, որոնք կարող են բացասաբար անդրադառնալ այս օրգանի բնականոն կենսագործունեության վրա, գրում է 20 minutos-ը:

Մասնավորապես, ԱՄՆ բժշկության ազգային գրադարանի մասնագետները ստամոքսի ցավը մեղմելու համար խորհուրդ են տալիս խուսափել պինդ, տապակած և ճարպ պարունակող կերակուրների օգտագործումից:

Բացի այդ, փորձագետները խորհուրդ են տալիս խուսափել ցիտրուսներից, կաթնամթերքից, կոֆեինից, ալկոհոլից, գազավորված ըմպելիքներից և տոմատի մածուկի հիմքով պատրաստված սնունդից:

Բժիշկները կոչ են անում նաև չօգտագործել որևէ դեղամիջոց՝ նախքան մասնագետին դիմելը և ճշգրիտ ախտորոշում ստանալը: Այնուամենայնիվ, վերջիններս ստամոքսի ցավը մեղմելու համար խորհուրդ են տալիս ավելի շատ հեղուկ, հատկապես ջուր օգտագործել, ինչպես նաև ընդունել մանրաթելերով հարուստ սնունդ, ինչպիսիք են բանջարեղենը և մրգերը:

Որպես բնական ցավազրկող՝ մասնագետները խորհուրդ են տալիս երիցուկից թուրմ կամ թեյ պատրաստել, քանի որ այն ունի հանգստացնող ազդեցություն:

Բացի այդ, շատ կարևոր է սնունդն ընդունել փոքր չափաբաժիններով: Չափազանց մեծ քանակությամբ սննդի ընդունումը, փորձագետների պնդմամբ, կարող է անխուսափելի վիրահատության պատճառ դառնալ, քանի որ այն «ձգում է ստամոքսի պատերը»:

error20