Բեզոսի նախկին կինը նախորդ տարում 1,7 մլրդ դոլար է հատկացրել բարեգործությանը

Աշխարհի ամենահարուստ մարդու՝ գործարար Ջեֆ Բեզոսի նախկին կինը՝ ՄըքՔենզի Բեզոսը, անցած տարում իր 60 մլրդ դոլար կարողությունից 1,7 մլրդ դոլարը տրամադրել է բարեգործությանը:

Ինչպես նշում է Daily Mail-ը, տիկին Բեզոսն այս մասին անձամբ է հայտարարել՝ մանրամասնելով, որ փոխանցված գումարի մեծ մասը՝ 586,7 մլն դոլար, ուղղվել է ռասայական խտրականության դեմ պայքարին:
Ընդհանուր առմամբ, միլիարդատիրուհին գումարը բաշխել է 116 կազմակերպություններիի միջև, որոնց շարքում կան նաև ԼԳԲՏ համայնքի, գենդերային ինքնության, կլիմայական փոփոխությունների հարցերով զբաղվող կազմակերություններ:

Նա հիշեցրել է, որ համալրել է այն մեծահարուստների շարքը, որոնք պարտավորվել են կյանքի ընթացքում իրենց ահռելի կարողության առնվազն կեսը տրամադրել բարեգործությանը:
Հայտնի է, որ ՄըքՔենզի Բեզոսն ամուսնալուծությունից հետո զգալի ավելացրել է իր կարողության չափը՝ Bloomberg Billionaires Index-ի տվյալներով դառնալով աշխարհում երկրորդ ամենահարուստ կինը:
50-ամյա կինը նաև պարզաբանել է, որ պատրաստվում է հրաժարվել նախկին ամուսնու ազգանունից ու դառնալ ՄըքՔենզի Սքոթ:

error20