Բաղրամյան գյուղում այրվել է անասնակեր

Օգոստոսի 6-ին, ժամը 17:22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան գյուղում այրվում է տուն:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար։

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են համայնքապետի կողմից տրամադրված մեկ «JSB» և երեք «ZIL 130» մակնիշի տեխնիկաներ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:24-ին, մարվել՝ 19:44-ին: Բաղրամյան գյուղի Բաղրամյան փողոցի տներից մեկի բակում այրվել են մոտ 720 հակ անասնակեր, խորդանոցը (2 քմ ) և պատուհան:

error20