Արտահերթ ընտրությունները ճգնաժամի հանգուցալուծու՞մ, թե՞ հարցի ժամանակավոր լռեցում

Հայաստանում տևական ժամանակ խոսվում է օր օրի խորացող քաղաքական ճգնաժամի և առաջարկվող լուծման ասել է՝արտահերթ ընտրությունների գնալու մասին։Իշխանական վերնախավը համառորեն պնդում էր, որ չկա արտահերթ ընտրությունների գնալու անհրաժեշտություն որովհետև դրա համար չկա հանրային պահանջ, բայց որոշ ժամանակ անց՝ իշխանությունը այլևս չէր կարող հերքել, որ երկրում առկա է քաղաքական ճգնաժամ և դրա խորացումը կարող էր հանգեցնել քաղաքացիական բախումների։Արտահերթ ընտրությունների գնալու գաղափարը վարչապետ Նիկոլ Փաշինյանինն էր, բայց իրականության հետ առերեսվելով, վարչապետը չէր կարող դիմել ռիսկային քայլերի՝մինչև, որ դանակը չհասավ ոսկորին։ Մարտի 18-ին վարչապետը իր ոճին համապատասխան՝ֆեյսբուքյան գրառմամբ ազդարարեց, որ հունիսի 20-ին Հայաստանում տեղի են ունենալու արտահերթ ընտրություններ։Շատ քաղաքական ուժեր հայտարարել են և հաստատել իրենց մասնակցությունը ընտրություններին։Չեն բացառում, որ ընտրություններին կարող են կիրառվել

նաև իշխանության կողմից վարչական ռեսուրս։Մարտի 24-ին Նիկոլ Փաշինյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ ընտրությունների կգնանք համամասնական ընտրակարգով, իսկ ապրիլի 2-ին ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Փորձագիտական շրջանակի կարծիքով՝համամասնական փակ ընտրակարգով ընտրությունների գնալը միանշանակ լավ է, համենայնդեպս հասարակությունը գաղափարական ընտրություն կկատարի, բայց միևնույն ժամանակ չեն բացառում, որ ընտրություններ չանցկացվեն, որովհետև խոշոր հաշվով՝ ընտրությունների օրը հայտարարվել է ֆեյսբուքի մակարդակով, իսկ վարչապետն էլ սեր ունի՝գրառումները խմբագրելու, կամ ջնջելու։
error20