Ավտովթար Արարատի մարզում. Opel-ը Արարատի հիվանդանոցի մոտ շրջվել է. կա 4 վիրավոր. Shamshyan.com

Փետրվարի 26-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Արարատ քաղաքում՝ «Արարատ» բժշկական կենտրոնի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել գնացքի գծերի հարևանությամբ դաշտում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն, որտեղից էլ մեկ հոգի տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը:

error20