ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ ԸՆԿԵԼ Է ՋՐԱՆՑՔԸ․ ՓՐԿԱՐԱՐՆԵՐԸ ՄԵՔԵՆԱՅԻՑ ԴՈՒՐՍ ԵՆ ԲԵՐԵԼ ԵՐԿՈՒ ԴԻ

Մարտի 13-ին` ժամը 22:56-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ավտոմեքենան ընկել է Նորամարգ գյուղի ջրանցքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ գյուղի սկզբնամասում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան շրջվել է ջրանցքը: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ավտոմեքենայում գտնվող քաղաքացիներից մեկին հաջողվել է դուրս գալ:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել երկու քաղաքացու դի, այնուհետև հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս բերել ավտոմեքենան ջրանցքից։

error20