Ավելի քան 330 000 դոլար. Գերմանիայում օդանավակայանի աղբամանում թանկարժեք կտավ է հայտնաբերվել

Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքի օդանավականի աղբամաններից մեկում ոստիկանները հայտնաբերել են ավելի քան 330 հազար դոլար արժողությամբ կտավ, գրում է Deutsche Welle-ն:

Կտավի հեղինակը ֆրանսիացի նկարիչ Իվ Տանգին է (1900-1955), որը հայտնի է դարձել աբստրակտ և սյուրռեալիստական բնապատկերների շնորհիվ:

Կտավի անհետացման մասին հայտնի էր դարձել նոյեմբերի 27-ին։

Նշվում է` այն փաթեթավորվել և տեղավորվել էր ստվարաթղթե տուփի մեջ, որը գործարարը մոռացել էր օդանավակայանի գրանցման սեղանի վրա։ Կտավի անհետացումը նա նկատել էր Թել Ավիվ մեկնող ինքնաթիռում։

Իսրայել ժամանելուն պես տղամարդը կապ էր հաստատել օդանավակայանի ղեկավարության հետ։ Որոնողական մի քանի ահաջող փորձերից հետո նա դիմել էր Բելգիայում ապրող իր բարեկամին, որն ուղևորվել է Դյուսելդորֆ և ոստիկանությունում հայտարարություն ներկայացրել։

Նրա այդ քայլը դրական արդյունք է տվել, քանի որ ոստիկանները կարճ ժամանակ անց հայտնաբերել են կտավն ու վերադարձրել այն օրինական տիրոջը։

error20